Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Լուի վան Գալը խոսքի տերն եղավ

Լուի վան Գալը խոսքի տերն եղավ
16.10.2013 | 15:34

Թուրքիայի ընտրանու հետ խաղից առաջ Հոլանդիայի հավաքականի ավագ մարզիչ Լուի վան Գալը խոստացել էր, որ Ստամբուլ են գնում միայն ու միայն հաղթելու նպատակով և որ թուրքերին վիճակված չէ մասնակցելու անցողիկ խաղերին: Հիշեցնենք, որ վերջիններս նման հնարավորություն կստանային հոլանդացիներին հաղթելու դեպքում: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով: Գոլերը խփել են Արիեն Ռոբենն ու Լեսլի Սնեյդերը, ով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայի» կազմում: Հոլանդացիների հաղթանակը թուրքերի փոխարեն ռումինացիներին հնարավորություն տվեց հայտնվելու անցողիկ խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերած ութնյակի կազմում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ